Կոնֆերենց դահլիճ

Parallax effect

Կոնֆերենց դահլիճ

Բազմաֆունկցիոնալ և պրակտիկ սրահ

TGA բիզնես կենտրոնի հինգերորդ հարկում է գտնվում կոնֆերանս ձևաչափի հանդիպումների, մինչև 50 անձ հյուրընկալելու համար նախատեսված բազմաֆունկցիոնալ դահլիճը։ Դահլիճը կարող է ծառայել որպես համաժողովների, տարատեսակ շնորհանդեսների, խորհրդակցությունների կամ պարզապես գործնական հանդիպումների անցկացման վայր։

Կոնֆերենց դահլիճը հագեցած է հաղորդակցության և շնորհանդեսների կազմակերպման գերժամանակակից սարքավորումներով:

Սրահի երկուժամյա վարձակալության արժեքը կազմում է 50․000 դր․՝ ներառյալ ԱԱՀ։

Տարածքի վարձակալման սակագինն իր մեջ ներառում է՝

• LCD լուսածրիչ (պրոյեկտոր), էկրան
• Համակարգչի հեռակառավարման վահանակ
• Լազերային նշիչ
• Բարձրախոս (անլար և պատվիրակային)
• Օֆիսային մոլբերտ, մարկեր
• Նոթատետր, գրիչ
• Wi-Fi
• Ջուր

Վերը թվարկվածից զատ, մենք առաջարկում ենք նաև սննդի կազմակերպման (սուրճի ընդմիջում, բանկետային ծառայություններ) տարատեսակ ընտրանի՝ լրացուցիչ վճարի դիմաց։