Ֆիթնես կենտրոն

Parallax effect

Ֆիթնես կենտրոն

Առողջարար և գեղեցկացնող

Աջափնյակ համայնքի M-Studio առողջության և գեղեցկության կենտրոնում, ի թիվս այլ ծառայությունների, գործում է ֆիթնես ակումբ, որտեղ անցկացվում են մարմնի ֆիզիկական կառուցվածքի բարելավման և պահպանման դասընթացներ: Իրականացվում են ֆիթնես, յոգա (հղիների, շնչառական, հակագրավիտացիոն) (антигравити), պիլատես, պար, անհատական ծրագրով մարզումներ՝ դիետոլոգի և բժշկի խորհրդատվությամբ։

Թե՛ ֆիթնեսի, թե՛ յոգայի, թե՛ մնացած դասընթացներում կարող են ընդգրկվել տարիքային բոլոր խմբերը՝ սկսած 6 տարեկանից: Պարային խմբակում ևս տարիքային սահմանափակում չկա. կարող են այցելել ինչպես մեծահասակները, այնպես էլ փոքրերը: 

Գորգերը և մարմնամարզական այլ պարագաները տրամադրում է կենտրոնը։

Երևանի Աջափնյակ համայնքում գտնվող TGA բիզնես կենտրոնում տեղակայված ֆիթնես կենտրոնը բաց է 10:00-ից 20:00-ն: