Ատամնաբուժարան
TGA բիզնես կենտրոնի երկրորդ հարկում գտնվող Gevorgyan’s ատամնաբուժական կլինիկան մատուցում է համալիր ծառայությունների շարք: Դրանք են՝ խորհրդատվություն, դիագնոստիկա, մասնագիտական հիգիենա, թերապևտիկ ստոմատոլոգիա, մանկական ստոմատոլոգիա, օրթոպեդիա, պարոդոնտոլոգիա, վիրաբուժություն, իմպլանտացիա, ատամների սպիտակեցում:
Ստոմատոլոգիական կլինիկան զինված է ժամանակակից սարքավորումներով և բարձր որակի նյութերով: Այստեղ իրենց ծառայություններն են մատուցում բարձր որակավորում ունեցող բժիշկներ: Աջափնյակում գործող կլինիկան աշխատում է 10:00-ից 20:00-ն, սպասարկում է Երևանի և այլ շրջանների բնակիչներին:
Նորակառույց բազմաֆունկցիոնալ բիզնես կենտրոն Երևանում՝ հարմարավետ տեղադիրքով և զարգացած ենթակառուցվածքներով: Մոդեռն ոճ, ինժեներական նորագույն լուծումներ, հագեցած ժամանակակից տեխնոլոգիաներ և բազմաթիվ օգտակար ծառայություններ՝ մեկ վայրում: