Նկարագրություն

Parallax effect

TGA բիզնես կենտրոն

Նկարագրություն

TGA բիզնես կենտրոնը ժամանակակից բիզնես կենտրոն է՝ հագեցած նորարարական լուծումներով: Գտնվում է Երևանի ամենականաչապատ համայնքներից մեկի՝ Աջափնյակի սրտում՝ հասարակական նշանակություն ունեցող կառույցների շրջակայքում: Զբաղեցնում է 3500 քմ տարածք:

Մոդեռն ոճի այս կառույցում կիրառվել են դիզայներական նորագույն լուծումներ: Բիզնես կենտրոնը նորաստեղծ, մոնոլիտ շինություն է՝ կառուցված ժամանակի ընթացքում փորձված, ամուր միջոցներով և բարձր սեյսմակայունությամբ: Ֆասադը երեսպատված է հայկական տուֆով և համադրված ապակու հետ: Ունի բարձր վիտրաժներ, որոնք ապահովում են բնական լուսավորություն: Կառույցը թեքահարթակներով և ինժեներաֆունկցիոնալ մնացած մասով հարմարեցված է նաև շարժական խնդիրներ ունեցող անձանց համար:

Շենքի ինժեներական լուծումները նույնպես գերժամանակակից են․ հագեցած է օդափոխության ավտոմատացված՝ Climate control և հակահրդեհային հզոր համակարգերով:

TGA բազմաֆունկցիոնալ բիզնես կենտրոնը բաղկացած է 6 հարկից, իսկ տանիքին կա ազատ գոտի, որտեղ բարձրից կարելի է հիանալ մայրաքաղաքի յուրահատուկ  տեսարաններով: Հիանալու ոչ պակաս միջավայր է տիրում նաև ներսում՝ նորաոճ և կոկիկ սրահում, որտեղ Ձեզ կդիմավորի բարեհամբույր ադմինիստրատորը: Ձեր ցանկացած գրասենյակ կամ սրահ կարող եք բարձրանալ պանորամային վերելակով, որտեղ հնչում է մեղմ ու հաճելի երաժշտություն:

Վերոնշյալները TGA-ի առավելությունների դեռ մի փոքր մասն են և երաշխիքը, որ Ձեր սկսած բիզնեսը չհաջողելու ու զարգացման այլընտրանք չունի։

Բիզնես կենտրոնի ղեկավարությունը հոգացել է յուրաքանչյուր մանրուքի մասին, որպեսզի տարածքի վարձակալներն ու աշխատակիցները զգան իրենց հարմարավետ միջավայրում:

TGA-ի տարածքներում ստեղծված են աշխատանքի և ժամանցի լավագույն պայմանները: Այստեղ մատուցվող ծառայությունները հնարավորություն են ընձեռում աշխատողներին լիակատար տրվել աշխատանքին՝ կտրվելով առօրյա հոգսերից: